Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ի՞նչ է նշանակում հարուստ մարդ այն աշխարհում, որտեղ կան սովածներ»

«Ի՞նչ է նշանակում հարուստ մարդ  այն աշխարհում, որտեղ կան սովածներ»
11.04.2014 | 00:32

«Հայաստանում վերջին 20-25 տարիներին իշխում է յոթգլխանի դև, որը հոշոտում է երկիրը: Այդ գլուխներից չորսը տնտեսական են` օլիգարխիա, օֆշորներ, բանկեր, հանքային համակարգ: Մնացածը ապահովող ու կառավարող գլուխներն են, որոնցից մեկը քաղաքական համակարգն է, որը դևի իշխանության դեմ ոչ մի հակառակ քայլ չի անում: Խոսվում է այն մասին, որ դևին կարելի է դաստիարակել, բարիացնել, թաշկինակ նվիրել»,- երեկ «Իրատես de facto» ակումբում երկրի վիճակն այսպես պատկերավոր ներկայացրեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ` հընթացս նշելով, որ մյուս երկու գլուխներն էլ հասարակական կազմակերպություններն են և լրատվամիջոցները, որոնց «առաքելությունը» մարդկանց «հիմարացնելն» է, որ ծառայեն և չընդվզեն դևի դեմ:
Վարչապետի հրաժարականի առնչությամբ էլ բանախոսը նկատեց, որ հիմա հարցն այն է, թե ով է «ուտելիքը մատուցում դևին»: Շուտով, ըստ քաղաքական գործչի, սկսվելու է մի «սպանիչ» գործընթաց, որը ոչնչացնելու է «դևին» և վատ վիճակում են հայտնվելու սպասավորները: Սա պայմանավորված է Արևմուտքի և Ռուսաստանի հակադրությամբ, որի պարագայում մեզանում թելադրող է լինելու արտաքին գործոնը:
«Հայաստանի իշխանությունները երբևիցե այսքան թույլ չեն եղել, որքան այսօր»,- նշեց Աշոտ Մանուչարյանը, հավելելով, որ ինքը կողջունի, եթե ժողովրդի վստահության հիմքով և սփյուռքի ներկայացուցիչների ներգրավմամբ կառավարման համակարգի ձևավորման առաջարկ լինի. «Հիմա մեզ պետք է սրընթաց անցում այդպիսի ամբողջականացմանը: Հակառակ դեպքում մարտահրավերները, ավելի ճիշտ, կործանարար գործընթացները, որոնք ընթանում են, մեզնից շատ բան են տանելու: Պարտադիր չէ, որ ևս 100 տարի հետո հայերով հավաքվենք ու լաց լինենք մեր դժբախտ ճակատագրի համար»:
Անդրադառնալով «քառյակի» ճակատագրին և ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի՝ կոալիցիայի մաս կազմելուն, Աշոտ Մանուչարյանը շեշտեց, որ բոլոր մարդիկ էլ գործարքների գնալու ձգտում ունեն: «Եթե երեկվա կոռումպացված ղեկավարներն ընդդիմություն են դարձել, նրանք չեն դադարել, չէ՞, կոռումպացված ու երկիրը թալանող լինելուց: Այլ հարց կլիներ, եթե այդ կուսակցությունները, օրինակ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բացահայտեին և դատեին սեփական թալանչիներին, սակայն նման բան չենք տեսնում,- փաստեց քաղաքական գործիչը, «խայտառակություն» համարելով աղքատ երկրում «հարուստ մարդու» առկայությունը:- Սա ապտակ է մարդկությանը: Ի՞նչ է նշանակում հարուստ մարդ այն աշխարհում, որտեղ կան սովածներ»:
Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և վերստին պատկերավոր խոսեց. «Դա նշանակում է, որ նախագահը կամ իշխող խմբակն են ուտելիքը մատուցելու դևին: Այս իմաստով` միակ իրական բարեփոխումը արժեհամակարգի փոփոխությունն է: Եթե դա չանենք, մարդիկ շարունակելու են գնալ ռոբոտացման ճանապարհով, շարունակելու են ստեղծել այն անհեթեթ միջավայրը, որ մարդու մեջ սպանում է մարդկայինը: Սա, ըստ էության, հակամարդկային, ֆաշիստական համակարգ է, ռասիստական համակարգ է: Սա համամոլորակային համակարգ է, և պետք է աշխատել հնարավորինս շուտ ձերբազատվել դրանից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ